2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատգամավորը խոսեց ներդրումներին մասին՝մատնանշելով ԱՎԾ-ի պաշտոնական թվեր, որոնք, ըստ նրա, մտահոգիչ են.
«Անցյալ տարի ներդրումային հոսքերը կազմել է 60 միլիարդ դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 1.7 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ներդրումները շուրջ 35 անգամ նվազել են, այսինքն՝ ներդրումները գնում են աննախադեպ աճով գնում են դեպի նվազում:
Հաջորդն աշխատողների վարձատրության մասով տողում գրված է, որ 2013թ. աշխատողների վարձատրությունը կազմել է 1 միլիարդ 51 միլիոն դոլար, 2014 թվականին իջել է 975 միլիոն դոլար, իսկ 2015 թվականին աշխատավարձի ամբողջ չափը կազմել է 661 միլիոն դոլար: Ստացվում է` 2 տարվա ընթացում ՀՀ աշխատավարձի ընդհանուր չափը երկու անգամ նվազել է»:
a1plus.am-ի տեսանյութը