▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներառական կրթություն. Կրթություն բոլորի համար

Մայիսի 11-ին «Դիլիջան» առողջարանային համալիրում տեղի ունեցավ Կովկասի տարածաշրջանային գիտաժողովը` «Ներառական կրթություն. Կրթություն բոլորի համար» խորագրով: Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել Կովկասյան տարածաշրջանում ներառական կրթության ոլորտում առկա լավագույն փորձը, քննարկել գործընկերների միջև համագործակցության հնարավորությունները՝ տարածաշրջանի խոցելի խմբերի երեխաներին կրթության մեջ ներառելու համար:

Գիտաժողովի ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես եկան «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Հայաստանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյանի ծրագրերի կրթության պատասխանատու Նորա Ալանակյանը, Բաց հասարակության հիմնադրամներ կրթության աջակցման ծրագրերի պատասխանատու Օլենա Սիդերենկոն: Գիտաժողովը բաղկացած էր 4 հիմնական նիստերից: Գիտաժողովի 1-ին հատվածում ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և Վրաստանի ԿԳՆ Ներառական կրթության զարգացման վարչության պետ Եկատերինե Դգեբուաձեն ներկայացրեցին Ներառական կրթության պետական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում:

Միջոցառման 2-րդ հատվածը նվիրված էր ուսուցիչների կրթությանն ու վերապատրաստմանը: Հայաստանից իրենց ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը, իսկ Վրաստանից՝ Վրաստանի ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ստանդարտների մշակման և կիրարկման բաժնի պետ Մարիկա Շիխարուլիձեն, Վրաստանի Իլիայի պետական համալսարանի դասախոս Եկատերինե Քորձաձեն: 3-րդ նիտի ընթացքում Հայաստանի և Վրաստանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենները կիսվեցին ներառական կրթության փորձով և հաջողություններով:

Գիտաժողովի վերջին նիստում ոլորտի մասնագետները ներկայացրեցին թե ինչպիսի մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրվում ներառական դպրոցներին: Միջոցառումը ամփոփվեց քննարկումներով թեմատիկ խմբերում: Միջոցառման մասնակիցների շարքում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, ՀՀ Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, UWC  Դիլիջանիմիջազգային քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, Օրրան բարեգործական ՀԿ-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից և այլ պաշտոնական անձիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more