▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այն մասին իր թվիթերյան հաշիվում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ 

Օդանավում եղել է 30 եգիտատոսցի եւ 15 ֆրանսիացի, հաղորդում է Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը:

Բացի այդ, օդանավում եղել են երկու իրացի եւ մեկական Բրիտանիայի, Բելգիայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի, Պորտուգալիայի, Ալժիրի եւ Կանադայի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Egyptair ավիաընկերության օդանավն ընկել է Միջերկրական ծովը: Ավիաընկերությունում հստակեցրել են, որ օդանավում եղել են 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Ուղևորների թվում կա 3 փոքրիկ երեխա։ Նրանց ճակատագիրը դեռ անհայտ է: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more