▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին հեռուստալրագրող Տիգրան Ղալեչյանն օգնության կարիք ունի

panorama.am-ը գրում է. Նախկին հեռուստալրագրող 32-ամյա Տիգրան Ղալեչյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Քիմիաթերապիայի առաջին կուրսը ստացել է Երևանում, հետագա բուժումը, ոսկրածուծի փոխպատվաստումը պետք է իրականացվի արտերկրում:  Այս մասին կայքի հետ զրույցում  պատմեց Տիգրանը:

Հիվանդությունը հայտնաբերվել է հոկտեմբերի 29-ին, հոկտեմբերի 30-ին տեղափոխվել է հիվանդանոց, ստացել քիմիաթերապիայի մեկ կուրս: Դեկտեմբերի 5-ին Տիգրանը դուրս է գրվել, իսկ առաջիկա շաբաթվա վերջին արդեն պետք է գնա Սանկտ-Պետերբուրգ կամ Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար:

«Այն բուժումը, որ անհրաժեշտ է, Հայաստանում չի կատարվում: Անհրաժեշտ է քիմաթերապիայի ևս երեք-չորս կուրս, եթե գտնվի դոնոր, ինձ թվում է կգտնվի, նաև ոսկրածուծի փոխպատվաստում կանեն»,- ասաց Տիգրանը:

Սանկտ Պետերբուրգում բուժման կուրսը՝ քիմիաթերապիա (ամեն մի կուրսն արժե 10 հազար դոլար) և ոսկրածուծի փոխպատվաստում, արժի 150 հազար դոլար:

Բուժման կուրսն անցնելուց հետո Տիգրանը լիովին կառողջանա: Նա երիտասարդ է, բազում նպատակներ ու ծրագրեր ունի:

Նրանք, ովքեր կցանկանան օգնել Տիգրանին, կարող են գումար փոխանցել այս հաշվհամարին`
ՎՏԲ-Հայաստան, 16048234929900: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more