▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին երեք նախագահների սխալները միասին չեն հասնում Փաշինյանի բերած արհավիրքի չափին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Հայաստանի Հանրապետության 3 նախկին նախագահները երբ էլ ուզեին, կարող էին ունենալ այն, ինչ ունեցավ Նիկոլ Փաշինյանը՝ հազարավոր զոհերի գնով՝ հանձնել Արցախը, բայց նրանցից որևէ մեկը դա չարեց, դա արեց միայն Նիկոլ Փաշինյանը, որի բերած արհավիրքներն այնքան մեծ են, որ ՀՀ նախկին 3 նախագահների բոլոր սխալներն անգամ նույն հարթության վրա դնել հնարավոր չէ»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Հայաստանի Արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ նշեց, որ այս իշխանությունը այդ կերպ սրանց տալիս է հնարավորություն որոշելու, թե  ինչպիսին պետք է լինի Հայաստանը. «Ամեն ինչ այդ երկու երկրները կանեն, որ Հայաստանն այնպիսի պետություն լինի, որը, եթե անգամ չոչնչանա, բայց դառնա ընդամենը Երևանով և երևանամերձ տարածքով տարածք՝ սահմանապահ ծառայությունով։ Հայաստանի բոլոր երեք նախագահները, որոնց ընդդիմացել եմ ես, նման բան չարեցին. կրկնում եմ դա»:

Այս և այլ մանրամասներ հարցազրույցից դիտեք այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more