▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախիջևանն անհնար է պաշտպանել. Վովա Վարդանով

Newsbook.am-ը գրում է.

Նախիջևանի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ կսկսվեն այն դեպքում, երբ թուրքը որոշի բացի Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմ սկսելուց, պատերազմ սկսել նաև Հայաստանի հետ: NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը:

«Վերոնշյալ դեպքում Նախիջևանի կողմից ռազմական գործողություններ տեղի կունենան` մանավանդ հաշվի առնելով, որ այնտեղ թուրքերը մոտիկ են, սպառազինության հարցում խնդիր չկա: Բնական է, որ հավանականություն կա, եթե Ադրբեջանը հարձակվի նաև ՀՀ-ի վրա: Նրանք Նախիջևանն իրենց անբաժանելի մասն են համարում, ինչպես մենք՝ Ղարաբաղը»,- նկատեց Վովա Վարդանովը:

Իսկ դիտարկմանը, թե կորոշի արդյոք Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմ սկսել` ներկա իրավիճակը հաշվի առնելով, հիմքեր կա՞ն մտածելու, որ նման քայլի կգնա, Վովա Վարդանովն ասաց. «Միշտ էլ դրա հավանականությունը կա, ցանկացած պահի կարող է լինել, քանի որ մենք այն սարսափն իրենց մեջ չենք ներշնչում, որ վախենան նման սցենարից: Նրանք այդ քայլից խուսափում են ավելի շուտ ռուսի ազդեցության տակ: Թեպետ, ոչ-ոք հստակ չի կարող ասել` դա երբ կլինի, քանի որ մենք դիվանագիտական ու ռազմական նման դրսևորում ենք ցուցաբերում՝ նկատի ունեմ, որ թուրքն արեց, մենք ի պատասխան, ու փաստորեն, մենք չենք որոշում` Հայաստանը մասնակցի՞ այդ կոնֆլիկտին, Նախիջևանը կներքաշվի, թե՝ ոչ: Այսինքն՝ թուրքն ինչ տա՝ դրան պատասխան մի բան կանենք: Դա լավ է, թե վատ, ուրիշ խնդիր է: Համենայն դեպս, սա է մեր որդեգրած ճանապարհը»:

Հարցին` առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության` Ադրբեջանը կարո՞ղ է պահել Նախիջևանը, Վովա Վարդանովը պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե օսման թուրքը Ադրբեջանին չօգնի, ապա ՀՀ-ի հետ նման բախման դեպքում Ադրբեջանը կկորցնի Նախիջևանը: Առանց Թուրքիայի լուրջ մասնակցության չեն կարող մեզնից պահել Նախիջևանը, որը շատ խոցելի է, և իրենք դա լավ են հասկանում: Բացի այդ, երևի, պատճառներից մեկը հենց խոցելի լինելու հանգամանքն է, որ իրենք ՀՀ-ի վրա չեն հարձակվում: Հաշվի են առնում այն հավանականությունը, որ Նախիջևանը մենք կոչնչացնենք՝ որպես Ադրբեջանի Հանրապետության մաս»:

Նրա խոսքով՝ Նախիջևանի հատվածը խոցելի է ռելիեֆի, մարդկային ռեսուրսների և պաշտպանելու անհնարության տեսակետից: Վովա Վարդանովը շեշտեց, որ անհնար է այն պաշտպանել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more