▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարությունում էլ են մտահոգ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հանուն օրենքի» քաղաքացիական շարժումը ընդդեմ թուրքական ապրանքի նախաձեռնություն է սկսել: Բացի բողոքի ակցիայից՝ նամակ են գրել նաև Կառավարությանը: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ ուշադրություն են դարձնելու ՀՀ-ում փոքր բիզնեսին.

«Նախարարը նշել է, որ կիսում է մեր մտահոգությունը, պահանջն արդարացի է ու իրենք ուսումնասիրում են այդ հարցը: Վերանայվում է արդյունաբերական քաղաքականությունը և այլընտրանքային ճանապարհների մշակման դեպքում տեղական արտադրանքով կփոխարինեն թուրքական ապրանքը»,-հաղորդեց «Հանուն օրենքի» քաղաքացիական շարժման անդամ Արման Ղուկասյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more