▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարին տեսել են Հանրապետության հրապարակ-Բարեկամություն «գծի» վրա

armtimes.am-ը գրում է. Պարզվում է, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մետրոյով է աշխատանքի գնում, գալիս: Նրան հաճախ կարելի է տեսնել Հանրապետության հրապարակ-Բարեկամություն «գծի» վրա:

Արմեն Մուրադյանին շատ հաճախ կարելի է տեսնել նաեւ Երեւանի կենտրոնում ոտքով միայնակ կամ ինչ-որ մեկի հետ քայլելիս:

Նախարարի սույն վարքը թերեւս կարելի լիներ որպես PR ընկալել, եթե նա քաղաքական ամբիցիաներ ունենար: Բայց մինչեւ հիմա անկուսակցական Մուրադյանի կողմից նման նկրտումներ դեռեւս չեն նկատվել: Ըստ ամենայնի, նա որոշել է արեւմտյան մշակույթ ներմուծել ԵՏՄ անդամ Հայաստան: Դժվար է հավատալ, սակայն, որ դա կարող է վարակիչ դառնալ ՀՀ կառավարության մյուս անդամների վրա: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more