▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ուսումնասիրում ես Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, ակնհայտ է դառնում, որ նախարարի տեղակալներից առնվազն մեկը գործառույթներ չունի, բայց միևնույն ժամանակ՝ վստահաբար չի զրկվել միլիոնավոր դրամների պարգևավճարներից և բարձր աշխատավարձերից։
Սա արդեն ոչ թե թափանցիկության պակաս է, այլ պետական համակարգում հաշվետվողականության բացակայության ուղիղ ցուցիչ։
Սա այն իրականությունն է, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր հարկ վճարող՝ հասկանալու համար, թե ինչպես է վատնվում իր վճարած հարկը։
Հ.Գ. Տիկին Անահիտ Ավանեսյան, պետական բյուջեի հաշվին Ձեր անձնական PR-ը սպասարկողներին հանձնարարեք զբաղվել ոչ միայն Ձեր ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերով, այլ նաև moh.am կայքով։
Քանի որ միայն Ձեր էջին հետևելով՝ ՀՊԱՐՏ հարկատուներս չենք կարողանում տեղեկանալ անգամ նախարարի տեղակալների կենսագրությանը, գործառույթներին և գործունեությանը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more