▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախագծի ընդունման դեպքում պարեկներն աջուձախ տուգանելու են վարորդներին»․ Ռոբերտ Հայրապետյան

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը տեսանյութ է տարածել ինսթագրամյան իր էջում, որտեղ հայտնում է հետևյալը․ «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է, անկախ էն հանգամանքից, դուք համաձայն եք պարեկների կողմից ձեզ տուգանելու որոշման հետ, թե ոչ, պատրաստվում եք այն բողոքարկել, թե ոչ, պետք է նախապես վճարեք այդ տուգանքը։ Հետագայում, եթե դատարանը կբավարարի ձեր հայցը, կարող եք պետությունից պահանջել, որպեսզի ձեր չկատարած խախտման համար ձեր կողմից վճարված գումարը հետ վերադարձնի։ Սա այն պայմաններում, երբ մինչև հիմա վճարված պետական տուրքերի վերադարձը քաղաքացիների համար տևում է տարիներ։ Նախագիծն ընդունվելուց հետո պարեկներն աջուձախ մարդկանց տուգանելու են, որպեզի լցնեն բյուջեն, ուստի առաջարկում եմ բոյկոտել նախագիծը՝ e-draft համակարգում դեմ քվեարկելով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more