▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավթի համաշխարհային գները սկսել են աճել

Նավթի համաշխարհային գները շաբաթվա առաջին աշխատանքային օրը վստահ աճ են արձանագրում՝ հորատման սարքերի թվի աճի ֆոնին:

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արեժքն աճել է 0,89 տոկոսով՝ հասնելով 50,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,05 տոկոսով՝ հասնելով 49,13 դոլար՝ի մեկ բարելի դիմաց:

Ուրբաթ ամերիկյան Baker Hughes ընկերությունը հայտնել է, որ հունիսի 3-ին ավարտված աշխատանքային շաբաթի արդյունքում հորատման սարքերի թիվը ԱՄՆ-ում աճել է 4 միավորով կամ 0,9 տոկոսով եւ կազմել 408 միավոր:

Տարեկան արտահայտությամբ այս ցուցանիշը նվազել է 460 միավորով կամ 52,9 տոկոսով: Նավթային հորատման սարքերի թիվը մեկ շաբաթում աճել է 9 միավորով կամ 2,8 տոկոսով՝ հասնելով 325 միավորի:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more