▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել

Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել:

Մոսկովյան ժամանակով 14:28-ին Brent-ի ֆյուչերսներն էջանացել են 0.76 դոլարով՝ հասնելով բարելի դիմաց 37.13 դոլարի: Փորձագետները դա պայմանավորում են Իրանի այն հայտարարությամբ, որ երկիրը նավթի արտահանումը կվերականգնի՝ հասցնելով մինչպատժամիջոցային մակարդակին: Դրա համար Իրանը մտադիր է օրական 500 հազար բարելով ավելացնել նավթի արտահանումը:

Եթե գների անկումը շարունակվի՝ ապա նավթարդյունահանող շատ երկրների համար լուրջ խնդիրներ կծագեն: Այդ թվում Ռուսաստանի համար, որի համար նավթի արտահանումը պետական բյուջեի եկամուտների հիմնական հոդվածներից է: Նշենք, որր Ռուսաստանի դաշնային բյուջեում գալիք տարի Urals տեսակի նավթի գինը ամրագրված է մեկ բարելի դիմաց 50 դոլարի մակարդակով: Այսինքն նշվածից ցածր գնի դեպքում բյուջեի պակասորդն ավելի կաճի:

Նավթի Urals տեսակի (Ռուսաստանի արտահանվող նավթի հիմնական տեսակի) գնագոյացումը որոշվում է Brent տեսակի նավթի գնի նկատմամբ դիսքոնթով (զեղչով): Վերջինիս գինը որոշվում է ապրանքային բորսայի սակարկություններով: Ռուսական Urals –ը համարվում է նվազ որակյալ, քան հյուսիսծովային Brent–ը, թեթեւ ֆրակցիաների նվազ պարունակության ու ծծումբի ավելի մեծ քանակության պատճառով: Դրանից էլ էժան է:

Թե ինչպես կփոխվեն գներն այս շաբաթ, կախված կլինի ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին հաշվետվությունից, որը կհրապարակվի երկու օր հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն վերացրել է նավթի արտահանման բազմամյա արգելքը, ինչը նույնպես նպաստել է այդ էներգակրի համաշխարհային գների նվազմանը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more