▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավթային ասեղին գամված Ադրբեջանը ցայտնոտի մեջ է...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նավթի «լուսավոր» և «խավար» կողմերը

Նավթային ասեղին գամված Ադրբեջանը ցայտնոտի մեջ է... Իլհամ Ալիևի վարչակարգը տասը տարուց ավել է մսխում էր նավթից և գազից ստացած միլիարդավոր դոլլարները՝ բացարձակ ուշադրություն չդարձնելով տեղական արդյունաբերության զարգացմանը...

Սեփական PR-ը կազմակերպելու և «Ադրբեջան» ապրանքանիշն առաջ տանելու համար Ի.Ալիևն իրեն թույլ էր տալիս գնել «Եվրատեսիլ», «Եվրոպական Առաջին Օլիմպիադա», Ֆորմուլա 1-ի անցկացման իրավունք,3 միլիարդ դոլար էր ծախսում մարդասպան Ռ.Սաֆարովին Հունգարիայից գնելու համար և այլն...Միլիարդավոր դոլարներ էին ծախսվում զենք և զինամթերք գնելու համար...Ալիևին պետք էր ինքնահաստատվել,իսկ ադրբեջանցիներին՝ազատվել պարտված ազգի հոգեբանությունից...

Սակայն Ալիևի «հեքիաթը» շատ շուտ ավարտվեց,երբ միջազգային շուկայում նավթի գները 100-ից գահավիժեցին մինչև 30-35 դոլլարի մեկ բարելի դիմաց...Սոցիալ-տնտեսական վիճակը երկրում բավական սրվեց և շատ շրջաններում տեղի ունեցան «սովածների» ելույթներ...Չնայած,Իլհամ Ալիևը փորձում է սեփական հասարակությանը և միջազգային հանրությանը ցույց տալ, որ երկրում ամեն ինչ նույնն է,սակայն այս երկու լուսանկարները ապացուցում են, որ սուլթան Ալիևը նույնիսկ խնայողություններ է անում Բաքվի պարագայում...Բավական երկար ժամանակ է Հարավային Կովկասի ամենալուսավոր քաղաք Բաքուն մթության մեջ է...
Սա նավթի «լուսավոր» և «խավար» կողմերն են...

Լուսանկարներում՝ Բաքուն, երբ նավթն արժեր 100 դոլար մեկ բարելի դիմաց և հիմա, երբ նավթի գինը «հանքային ջրի» արժեք ունի...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more