▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավասարդ Կճոյանը ծառայել է հատուկ ջոկատայինների զորամասում և անվրեպ կրակում է...

Նախօրեին Համացանցում է տարածվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը` թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012 թվականին: 

Ժապավենում Նավասարդ սրբազանի մասին հուշերով են կիսվում նրա ընկերն ու հարևանները, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ: Ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55 ամյակին:

Սակայն վերջինս` տեսնելով ֆիլմը, այդ ժամանակ խնդրել էր ձեռնպահ մնալ դրա տարածումից:

Օրերս YouTube-ում, Aratta Cinema-ի հետ որևէ առնչություն չունեցող ալիքում է հայտնվել «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմի միջանկյալ տարբերակներից մեկը: Նշենք, որ վերջնական տարբերակներում ֆիլմի անվանումն էր «Նավասարդ. հայտնի և անհայտ»:

Aratta Cinema պրոդյուսերական կենտրոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more