▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է «սարսափելի հակամարտություն» հրահրել. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների:

«Դա կարող Է սարսափելի հակամարտություն հրահրել, անհասկանալի Է՝ ինչու Է դա պետք»,- ասել Է նա «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում, որից մի հատված եթեր Է տրվել օգոստոսի 6-ին: Վարչապետը նաեւ նշել Է, որ 2008 թվականին Վրաստանի և  Հարավային Օսիայի միջեւ զինված հակամարտությունը, որին մասնակցեց նաեւ Ռուսաստանը, կարելի Էր կանխել:

«Ոչ մի անխուսափելիություն չկար»,- ընգծել Է Մեդվեդևը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերահաստատել Է, որ կազմակերպությունը մտադիր Է Վրաստանին ընդունել դաշինք՝ չճշտելով, թե հատկապես երբ դա կարող Է տեղի ունենալ: ՆԱՏՕ-ի՝ տասը տարի առաջ Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշինքի պետությունների ղեկավարները խոստացան, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարում Էր, որ Ռուսաստանը «խիստ բացասաբար» կվերաբերվեր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, նրա կազմում Վրաստանի և Ուկրաինայի ներգրավմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more