▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱՍԱ-ի աստղադիտակը 1284 նոր մոլորակ է հայտնաբերել, որոնց մի մասը կարող է բնակելի լինել

ՆԱՍԱ-ի Kepler աստղադիտակը 1 284 նոր էկզոմոլորակ է հայտնաբերել` այդպիսով կրկնապատկելով այլ հայտնի մոլորակների թիվը:Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` նոր հայտնաբերված մոլորակներից շուրջ 550-ը կարող են ժայռային մոլորակներ լինել, ինչպես Երկիրը: Բացի այդ, դրանցից 9-ը գտնվում են բնակելի գոտում, ինչը նշանակում է, որ դրանք կարող են պիտանի լինել կյանքի համար: «Սա հույս է ներշնչում, որ ինչ-որ մի տեղ` մեր աստղի պես մի աստղի շուրջը, կարող ենք մեկ այլ Երկիր հայտնաբերել», - ասել է ՆԱՍԱ-ի գլխավոր գիտնական Էլեն Ստոֆանը, ով հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 10-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more