▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրիտի լուծարումը Կառավարությանը ձեռնտու չէ

Արդեն հայտնել էինք, որ Ազգային ժողովում  ներկայացվում է հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝գործարանը կամ պետք է վերագործրակվի, կամ լուծարվի: Նախարարը հայտնեց, որ գործարանի լուծարումը կապված է լուրջ ֆինանսական ծախսերի հետ, ապա հավելեց, որ Կառավարությանը ձեռնտու չէ ընկերության սննկացումը, քանի որ այն առաջացնելու է մեծ ֆինանսական խնդիրներ` կապված անվտանգության և այլ հարցերի հետ:

«Մենք ամեն ինչ արել և անում ենք, որ գործարանը վերագործարկվի»,-հայտարարել է նախարարը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more