Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը և գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ուրախությամբ հայտարարեցին, որ բոլոր նաիրիտցիների 18-24 ամիսների աշխատավարձերը փոխանցվել են, սակայն իրենց պայքարը այսքանով չի ավարտվում. սեպտեմբերից մեծ թափով սկսելու են գործարանի վերագործարկմանն համար պայքարը։
«Մենք միայն մեր պայքարի շնորհիվ ենք այսօր հաղթանակ տոնում։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նաիրիտցիներին ու շնորհակալություն հայտնել լրագրողներին, այս բոլոր ամիսներին ընթացքում մեզ հետ լինելու ու ակտիվորեն լուսաբանելու համար»,- ասաց Անուշ Հարությունյանը։
րիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանն այսօր րագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ պատրաստվում է իրավաբանների հետ խորհրդակցել, այնուհետև դիմել դատարան՝նաիրիտցիների դեմ «շանտաժ» իրականացնելու հայցով։ Հարությունյանը նշեց, որ իրենց ստիպել են պայմանագիր կնքել «Նաիրիտ 2» ընկերության հետ,ստանալ միայն աշխատավարձ՝հրաժարվելով տույժ-տուգանքներից: «Մեզ առաջարկվեց կնքել պայմանագիր ու հրաժարվել տույժ-տուգանքներից, այսինքն՝ ստանալ միայն մայր գումարը: Մենք եթե համաձայն չլինեինք, կարող էինք դիմել դատարան: Բոլոր նրանք, ովքեր դիմել են և իրենց հայցը բավարարվել է, այսինքն՝ գործարանին պարտադրվել է վճարել նաև տույժ-տուգանքները, նրանց ևս ասվել է՝ աշխատավարձ ստանալու համար, պետք է հրաժարվեք տույժ -տուգանքներից։ Այսինքն՝ դատարանի որոշումը չի կատարվել, ինչը ես շանտաժ եմ համարում մեր նկատմամբ ու պարտադրանք»,- ասաց նա: Անուշ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե ով է իրենց շանտաժի ենթարկել, նշեց. «Նա ով վճարել է աշխատավարձերը»:
«Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ բոլոր նաիրիտցիների 18-24 ամիսների աշխատավարձերը փոխանցվել են, սակայն իրենց պայքարը այսքանով չի ավարտվում. սեպտեմբերից մեծ թափով սկսելու են գործարանի վերագործարկմանն համար պայքարը։
«Մենք միայն մեր պայքարի շնորհիվ ենք այսօր հաղթանակ տոնում։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նաիրիտցիներին ու շնորհակալություն հայտնել լրագրողներին, այս բոլոր ամիսներին ընթացքում մեզ հետ լինելու ու ակտիվորեն լուսաբանելու համար»,- ասաց Անուշ Հարությունյանը։
Անուշ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է իրավաբանների հետ խորհրդակցել, այնուհետև դիմել դատարան՝նաիրիտցիների դեմ «շանտաժ» իրականացնելու հայցով։
Ըստ նրա՝ իրենց ստիպել են պայմանագիր կնքել «Նաիրիտ 2» ընկերության հետ, ստանալ միայն աշխատավարձ՝ հրաժարվելով տույժ-տուգանքներից: «Մեզ առաջարկվեց կնքել պայմանագիր ու հրաժարվել տույժ-տուգանքներից: Մենք եթե համաձայն չլինեինք, կարող էինք դիմել դատարան: Բոլոր նրանք, ովքեր դիմել են և իրենց հայցը բավարարվել է, այսինքն՝ գործարանին պարտադրվել է վճարել նաև տույժ-տուգանքները, նրանց ևս ասվել է՝ աշխատավարձ ստանալու համար, պետք է հրաժարվեք տույժ -տուգանքներից։ Այսինքն՝ դատարանի որոշումը չի կատարվել, ինչը ես շանտաժ եմ համարում մեր նկատմամբ ու պարտադրանք, իսկ շանտաժի ենթարկողը նա է, ով վճարել է աշխատավարձերը»,- ասաց նա: