▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրիտցիները սպառնում են անհնազանդության դիմել

«Նաիրիտ» գործարանի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները կրկին հավաքվել են  ԱԺ-ի շենքի դիմաց: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնել է, որ մինչ օրս վճարվել է ընդամենը 400 աշխատակցի աշխատավարձերը:

Նրա խոսքով, եթե մինչև ամսի 30-ը նաիրիտցիների չվճարված աշխատավարձերը չմարեն, իրենք կրկին կդիմեն անհնազանդության:

Նշենք, որ  ԱԺ-ում այս պահին ներկայացվում է հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները եւ ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more