▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրիտ»-ը կվերագործարկվի

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսվում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար.

«Վերջերս տեղեկատավություն հայտնվեց, համաձայն որի «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատերը կրկին ՀՀ-ն է լինելու: Այս պահի դրությմաբ ի՞նչ է նախատեսվում իրականացնել.  կա՞ն  ներդրողներ կամ ցանկություն հայտնողներ»,-հարցրեց պատգամավորը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ բանակցություններ  տարվում էին տարբեր ընկերությունների հետ.

«Այս պահին որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ վերագործարկվի»,-ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more