«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման անհրաժեշտությանը. «Հիմա մենք կարող ենք իրավիճակը գնահատել՝ ելնելով թեʹ քաղաքական և թեʹ իրավական առումով գոյություն ունեցող հանգամանքներից:
Բնականաբար, գործող իշխանությանը որևէ կաշկանդող հանգամանք չկա Հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով: Ես արդար դատավարություն եմ ուզում»:
Մեկնաբանելով Նաիրի Հունանյանի հայտարարությունը, Վազգեն Սարգսյանի եղբայրը շեշտեց հետևյալը. «Էդ ստահակը իր խցում օրենքով սահմանված կարգով հեռուստացույց ունի, շատ լավ հետևում է քաղաքական իրավիճակներին:
Ինքը շատ լավ գիտի, որ իր հարևան խցում Ռոբերտ Քոչարյանն է նստած և պարզ քաղաքական վերլուծություն է անում: Իսկ բանտում նստած մարդը ունի միայն մի ցանկություն՝ հնարավորինս արագ հայտնվել ազատության մեջ: Դրա համար էլ նա սկսում է մոգոնել ցանկացած հնարավորություն, տալ անուններ, որպեսզի դարձյալ ուշադրության կենտրոնում հայտնվի, իր վճիռը մեղմվի: Ես կատեգորիկ դեմ եմ հանցախմբի հետ ցանկացած գործարքի»: