▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա վախկոտի մեկն է… Ռուբեն Հայրապետյանն՝ Անդրանիկ Քոչարյանի մասին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում, «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, հաղորդավարի առաջարկին՝ տալ այն մարդու անունը, որի միջոցով Անդրանիկ Քոչարյանը իբր հորդորել էր հեռանալ Հայաստանից, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է, որ երբեք չէր ցանկանա տալ Քոչարյանի անունը, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, առանց այն էլ մեր երկրում ով չի ալարում, Անդրանիկ Քոչարյանին քննադատում է:

Այնուամենայնիվ, ՀՖՖ նախկին նախագահը նշել է. «Միայն մի պարզ պատճառով եմ ուզում պատասխանել Անդրանիկ Քոչարյանին, որ նա ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նախագահն է…Պետք չէր այդքան շուտ ցույց տալ դեմքը, նա վախկոտի մեկն է… Պատկերացնում եք ինքը հարցաքննության է կանչելու լեգենդար գեներալ Խաչատուրովին, Արցախի հերոս Օհանյան Սեյրանին, պատերազմին մասնակցած զինվորներին, սպաներին, էդ վախկոտը, որը միանգամից վախեցավ եւ խղճալի հարցազրույց տվեց, պետք է հանկարծ հարցաքննի զորահրամանատար Մնացականյան Լյովային»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more