Նմանատիպ պատմությունները գնալով շատանում են. մարդը թողնում է աշխատանքը, սկսում է ճամփորդել, ստեղծում է իր բլոգը և առանց չարչարվելու սկսում դրանով լուրջ գումարներ վաստակել: Ջոնին, բացի իր բլոգից, եկամուտի այլ աղբյուրներ ևս ունի, բայց դրանք բոլորն էլ առցանց են: Ներկայացնում ենք Business Insider-ում հրապարակված նրա պատմությունը:
28-ամյա Ջոնին աշխատում էր B2B-ի վաճառքի ընկերությունում տարեկան 50 հազար դոլար եկամուտով: Երբ ընկերությունը վաճառվեց, նրան առաջարկեցին մնալ նախկին պաշտոնում կամ փոխհատուցում ստանալ և հեռանալ: Նա ընտրել է երկրորդ տարբերակը: Ընկերների հետ կարճ ժամանակում գումարը վատնելուց հետո նա որոշում է մեկնել Թաիլանդ:
Թաիլանդը նրան այնքան է դուր գալիս, որ նա որոշում է մնալ այնտեղ և զբաղվել դայվինգով: Կարճ ժամանակում նա մեծ փորձ է ձեռք բերում և սկսում դայվինգի մարզումներ անցկացնել ուրիշների հետ: Այնուհետև սկսում է զբաղվել մուայ-թաի մարզաձևով, բլոգ է բացում՝ այդ մարզաձևում իր փորձը ուրիշների հետ կիսելու համար: Նա տեղեկանում է, որ որոշ բլոգերներ գումար են վաստակում իրենց կայքերի միջոցով՝ վերածելով դրանք էլեկտրոնային գրքերի: Եվ որոշում է ինքն էլ փորձել. իր կայքը վերանվանում է «12 շաբաթ Թաիլանդում», և առաջին ամսում գրքի վաճառքից վաստակում 600 դոլար:
Որոշ ժամանակ անց նա սկսում է զբաղվել այլ առցանց աշխատանքով՝դրոփշոփինգով. դա բիզնես է, որի շրջանակներում մարդը որպես միջնորդ է հանդես գալիս առցանց գնորդների համար: Զուգահեռ գրում է նաև իր երկրորդ գիրքը՝ «Կյանքը արագ է փոխվում» վերնագրով: Ներկայում Ջոնիին հաջողվում է տարատեսակ առցանց ակտիվներով աշխատել ամսական 40 000 դոլար: Նրա խոսքերով՝ նման հաջողության հասնելու համար դուք կարող եք թողնել աշխատանքը, վատնել ձեր խնայողությունները այնքան ժամանակ, մինչև փողը ինքը կգա ձեզ մոտ, կամ էլ հենվելով ուրիշների հաջողությունների մասին պատմությունների վրա՝ ամեն ինչ նախապես ծրագրել:
Աղբյուրը 1in.am