▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա առաջինն էր, ով Ազատության հրապարակում ծածանեց Եռագույնը

Ազգը, եթե պայքարի մեջ է, նրա կարծիքը չի կարող երբեք սխալ լինել.

Մովսես Գորգիսյան

1990թ. հունվարի 19-ին Երասխավանի մարտում զոհվեց անկախության ջահակիր, ազգային-քաղաքական գործիչ, հետմահու ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը: Նա առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում Եռագույնն է ծածանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more