Armenpress.am-ը գրում է.
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի հայր Քալաշ Սլոյանը, ով հերոսացել է Արցախյան ազատամարտում՝ 1992-94 թվականներին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում, թիվ 116 մարտական հենակետում հունիսի 28-ին «Կրասնի» ջոկատի կողմից տեղադրված հուշարձանի բացման ժամանակ հայտարարեց, որ նպատակ ունի պայմանագրային զինծառայության ուղարկել իր մյուս որդուն, ով պետք է զենքը ձեռքին պաշտպանի ոչ միայն հայրենի երկրի սահմանները, այլ նաև՝ Քյարամի և նրա մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշաքարն ու խաչը:
Քալաշ Սլոյանը րոպեներ շարունակ կանգնել էր խրամատի այն հատվածում, որտեղ թշնամու դեմ անհավասար կռվում ընկել էին Արմենակ Ուրֆանյանը և Քյարամ Սլոյանը և հայրական արցունք էր թափում որդու արյամբ ներծծված հայրենյաց սուրբ հողին:
«Ինձ այդպես էլ պարզ չեղավ, թե թշնամիները Քյարամին ողջ, թե մեռած են գլխատել: Բայց, դատելով դիրքի մեջ աջուձախ ցրված պարկուճներից, թշնամու արձակած արկերի անթիվ բեկորներից, որ շաղ են տրված ամենուր, մարտը եղել է համառ ու երկար: Որդուս մարտական ընկերները հաստատում են, որ Քյարամն ու մարտական մյուս ընկերները թշնամու շատ դիակներ են փռել՝ կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը: Քյարամի հիշատակի ու անվան համար պատրաստ եմ աշխարհի ծայրն էլ գնալ, միայն թե նրա մասին նորից լսեմ, շփվեմ նրա ընկերների հետ, նրա թողած մասունքների հետ, որ խնամքով պահպանում են ընկերները: Երբ հուշաքարի մասին լսեցի, նորից ինձ զավակիս արյունը կանչեց, չէի կարող չգալ, թեեւ ճանապարհը հեռու էր, դժվարին»-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Քալաշ Սլոյանը:
Նախկին ազատամարտիկին և զոհված հերոսի հորը, սակայն, մտահոգում է իր զավակին ու նրա մարտական ընկերներին նվիրված հուշարձանի, առհասարակ մեր սահմանների պաշտպանության խնդիրը:»
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում