Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ում:

Հիշեցնենք, որ «Զինագործները» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ են տարել.
«5 հաղթանակ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք` «Ղարաբաղի» հետ հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:.png)
Անվտանգության աշխատակիցները, սակայն, երիտասարդին դուրս էին բերել խաղադաշտից: Ավելի ուշ հայ երկրպագուն ազատ էր արձակվել:


