Հենրիխ Մխիթարյանի` «Սանդերլենդի»դարպասին ուղարկած գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն գոլ է ճանաչվել: Մրցանակը ստանալիս մեր հայրենակիցն ասաց.«Ես չէի կարող չօգտագործել այդ հնարավորությունը, քանի որ փոխանցում ստացա Աստծուց: Չէի գիտակցում ՝ ինչպիսի հարված էր, մինչև տանը նորից չնայեցի»:



