▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մթերքներ, որոնք նպաստում են արյան բաղադրության բարելավմանը

 

Լյարդ

Լյարդը երկաթի անփոխարինելի աղբյուր է, որի պակասը հանգեցնում է հեմոգլոբինի մակարդակի նվազեցման և սակավարյունության առաջացման: Այն պարունակում է նաև հեպարին, որը կանխում է թրոմբոզի և սրտամկանի կաթվածի առաջացումը:

Նուռ

Հղի կանայք, ովքեր ունեն օգտակար խոլեսթերինի ցածր մակադակ, պետք է նուռ օգտագործեն: Այն նաև պարունակում է երկաթ և պայքարում է ավելորդ խոլեսթերինի դեմ:

Գազարի և ճակնդեղի հյութ

Այս խառնուրդը լավագույն արյունաստեղծ միջոցն է: Այն նպաստում է էրիթրոցիդների քանակի ավելացմանը, բարելավում հիշողությունը, լայնացնում արյունատար անոթները:

Ձուկ և ծովամթերք

Օմեգա-3 կիսահագեցած ճարպաթթուները, որոնցով հարուստ են բոլոր ծովամթերքները, վերահսկում են արյան մեջ շաքարի և խոլեսթերինի մակարդակը, իսկ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար ճարպոտ ձուկը համարվում է թիվ առաջին սննդամթերքը:

Մեղր

Մեղրը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք բարերար ազդեցություն են ունենում արյան և արյունաստեղծ օրգանների աշխատանքի վրա: Մեղրի շնորհիվ արյան բաղադրության մեջ կարգավորվում է էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների բաղադրաչափերը:

Վրեժ Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more