▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եք, որ այս սերունդը խոտակե՞ր է․․․ո՞նց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ծանոթացա 9- րդ դասարանի հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխակերպած դասագրքի ընդամենը մի քանի թեմաների հետ.... հրաշալի հնարավորություն են տվել մեզ` մանկավարժներիս, սովորեցնելու երեխաներին , թե ինչ է պատմական կեղծիքն ու հայրենադավությունը: Այդ վայ- հեղինակներին մի խելացի մարդ չի հանդիպել, որ հիշեցնի, որ իրենց գրած ցնդաբանություերի ժամանակակիցն են այդ երեխաները և իրենցից լավ գիտեն, թե ինչ բերեցին կիկոլիստ իշխանազավթները մեր Հայրենիքի գլխին.... էյ, միամիտներ, դուք իրոք մտածում եք, որ այս սերունդն այդքան խոտակեր է, ասենք տուն ու բնօրրան կորցրած 9- րդ դասարանցի արցախցուն կամ հորը, եղբորը կորցրած 9- րդ դասարանցուն ոնց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու.... ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել..... իրենց իսկ աշակերտներն են նրանց դատելու....»։

Դիտեք նաև՝

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշադիր կարդացեք, թե ինչ են հրամցնում մեր երեխաներին։
Քաղաքական լոյալության, ակադեմիական անողնաշարության ու քաղաքացիական այլասերվածության բոլոր տարրերը պարունակող այս պարբերությունը ներառված է 9-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ: Ենթադրաբար այս մասը հեղինակել է դասագրքի յոթ համահեղինակներից մշակութաբան Աղասի Թադևոսյանը, ով «թավշյա կրկեսը» սպասարկած ու նիկոլական գաղափարական դարբնոցին համապատասխան մարդաբանական ու մշակութաբանական մշակումներ ու տեքստեր հրամցնող ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի, Լևոն Աբրահամյանի, Հարություն Մարությանի թևի ակտիվ ներկայացուցիչներից է:
Իրենց պատկերացմամբ 2018 թ. Երևանում տեղի է ունեցել «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխություն: Եվ դա պատահական չէ, քանի որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հատկապես ազգագրական մասը, հանդիսանալով խորհրդային ԿԳԲ-ի մնացուկային գործակալական ցանցի ներկայացուցիչներ, ակտիվորեն սպասարկեցին և տարբեր մանիպուլյատիվ գրառումներով ու հոդվածներով հիմնավորեցին ու մինչ օրս հիմնավորում են շինծու իշխանափոխությունը՝ դիմելով պատմակեղծարարության բոլոր ստոր միջոցներին: Բայց որ սրանց հանրային ձևաչափով գիտական բանավեճի հրավիրես, բոլորը մի տեղ կփախնենք, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ հետևանքներ է դա բերելու:
Հասկացա՞ք, թե ինչպիսի դարակազմիկ մտքերով է հիմնավորվում պատերազմի անհրաժեշտությունն ու դրա դրական ազդեցությունը հանրային տրամադրությունների ու հանդուրժողական տրամադրություններ ձևավորելու վրա:
Այս տեքստի հեղինակային պատասխանատվությունը հավասարապես բաշխվում է դասագրքի մյուս համահեղինակների վրա, ում ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ համահեղինակությունից հրաժարվելու դեպքում, չեն ստանա այն պիտակավորումներն ու բնութագրումները, որոնք կհրապարակենք ամբողջական գրախոսության մեջ:
Դրա համար ունեք 48 ժամ»։

Նույն թեմայի մասին՝ ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան  մեկ այլ գրառումը․ «ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատմության դասագրքերի բովանդակության դեմ պայքարը սոսկ քաղաքական պայքար կամ ակադեմիական անճշտությունների դեմ իրականացվող ընդվզում չի:
Պարզ բացատրում եմ, թե ինչ գոյաբանական, անվտանգային ու բարոյական հիմնատարրեր կան այդ պայքարում:
Յոթ տարի շարունակ պետության դեմ իրականացված բազմաթիվ հանցագործությունների արդյունքում իշխանության բերված և այդ իշխանությունը զարտուղի ճանապարհներով ուզուրպացրած, ներքին ու արտաքին ուժերի բազում ու բազմապիսի շահերը սպասարկող խունտան հետևողականորեն տանում է հասարակության անասնացման գործընթաց, որին փորձում է պարտադրել անցյալի, ներկայի ու ապագայի իր տեսլականն ու այլասեռված ընկալումներն ու գնահատականները: Դա անում են չհարգելով ՀՀ քաղաքացուն անհատապես և ՀՀ քաղաքացիներին ընդհանրապես՝ ում հետ պարտավոր են հաշվի նստել և առաջնահերթ պաշտպանեին հենց այդ քաղաքացիների շահերը:
Այսպիսի բովանդակությամբ դասագրքեր հրատարակելով ՀՀ-ում իշխանությունը զավթած ուժերը հայտարարում են, որ ի դեմս ՀՀ քաղաքացիների ու իրենց հաջորդ սերունդների չեն տեսնում մարդկային բանականությամբ ու բարոյական արժեհամակարգով օժտված անհատներից բաղկացած հասարակություն, քանզի իրենց իրավունք են վերապահում առանց որևէ դիմադրության պարտադրել ու տարբեր ձեռնածությունների միջոցով անցկացնել ցանկացած սուտ, կեղծարարություն, անցյալի ու ներկայի այլասեռված պատում:
Կոչս ուղղված է հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ քաղաքացուն.
Տե´ր կանգնեք Ձեր պատմությանը, Ձեր հիշողությանը, Ձեր պատվին ու արժանապատվությանը,
Տե´ր կանգնեք մատաղ սերնդի ապագային, մի´ թողեք այն բռնաբարեն ու հընթացս էլ ծիծաղեն Ձեզ վրա,
Մի´ թողեք, որ հաղթի ամենաթողությունն ու տգիտությունը, պահեք այս կարևոր ճակատը միասնաբար, քանզի այն պահելն ու հակահարված տալը վերապահված չի միայն անհատներին:
Անտարբերությունն ու կրավորական մոտեցումը այս հարցին հանգեցնելու է ազգային ինքնության լիակատար ու վերջնական փլուզմանը՝ իր բոլոր աննկարագրելի ու անկանխատեսելի հետևաքներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more