Բա որ թալանը, միլիարդավոր դոլարներ հետ եք բերել, ինչի՞ եք ամեն րոպե հարկն ավելացնում. Գեղամ Մանուկյանը` Փաշինյանին
Ընդդիմադիր պատգամավորն ԱԺ–ում, անդրադառնալով Փաշինյանի` կառավարության նիստին հնչեցրած մտքերին, ասաց, որ ելույթում հիմնականում էդ թալանի մոդելն էր` սա ենք հետ բերել, նա ենք հետ բերել։ Նա հարցրեց` բա երբ է գալու էն օրը, որ ասեն` լավ, նրանք թալանել էին, հանցագործ են, բա հիմա ինչի՞ է նույնը կատարվում։ Մանուկյանը մի տրցակ էր բերել, որտեղ ամփոփված էին հետաքննական նյութեր այսօրվա պաշտոնյաների գործունեության մասին։ Նա այդ տրցակը կփոխանցի Փաշինյանին։
«Բայց իրականում մտածում եմ` էս նախարարները թրաֆիքինգի զոհ են, մարդիկ հսկայական համակարգ են ղեկավարում, հիմա նստած ժամերով լսում են ահավոր պատմություններ` էս ենք վերանորոգել, էն ենք վերանորոգել»։