«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդանում զրուցելով լրագրողների հետ և անդրադառնալով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված ԿԳՄՍ փոխնախարարին, ասել է.
«Աստվածաշնչում մի լավ բան է գրված, ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի։ Հիմա մարդիկ միշտ էլ տրվում են գայթակղությունների, այս գործով չեմ ասում, ընդհանրապես եմ ասում»:
«Բա ի՞նչ, մտածո՞ւմ էիք, որ հեղափոխություն է եղել, իշխանության եկած բոլոր մարդիկ սո՞ւրբ են, ոչ, իրենք էլ են գայթակղվելու, դրա համար էլ մենք այդքան ուշադիր ենք։ Երբ որ ասում ենք խնդիր կա, կարծես թե ծառայությունների դիմաց բան են ուզել և բան են տվել, հետևենք, դրա համար ենք ասում, որ գայթակղություն չլինի»,- հավելել է Էդմոն Մարուքյանը։
Դիտեք նաև՝