Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ ս/թ մարտի 29-ին ժամը 15:00 Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունը սիրով հրավիրում է Երևանի պատմության թանգարան, ուր տեղի կունենա «Մշակույթների երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի իրանական հավաքածուի ցուցանմուշները:
Ցուցադրությունը կգործի մարտի 29-ից ապրիլի 9-ը:
Մարտի 29-ին ցուցադրության մուտքը լինելու է անվճար, մնացած օրերին՝ Երևանի պատմության թանգարանի մուտքի տոմսով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին