Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Չի կարելի այսպես անել, գերակա մշակույթ ու ժողովուրդ չկա, բոլոր մշակույթները արժանի են ուշադրության։ Կարծում եմ՝ Մադագասկարի պարագայում ազգագրության հատվածը շատ հետաքրիր է, եւ կարող ենք իրենց հետ հմագործակցել։ Պայմանագրի կետերում հստակ գրված են ոլորտները, որտեղ կարող են լինել համագործակցություն»․․․
Սա կատակերգական ֆիլմից երկխոսության հատված չէ, սա հումորային հաղորդման շրջանակում արված հումոր չէ, սա Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերն են։
Տիկին Մշակութամայրը արդեն այն աստիճան է կորցրել կապն իրականության, որ պարզապես չի ընկալում այն ողջ զավեշտը, որը թաքնված է ինչպես այս տողերում այնպես էլ առհասարակ՝ հայ-մադագասկարյան հարաբերություններն ու դրանք այսպիսի եռանդով պաշտպանելը։
Այսինքն` մարդը իրոք չի հասկանում, թե ինչու է հանրությունը ծաղրում իրեն ու իր գերատեսչությունը։ Մշակութամորը թվում է, թե հայաստանյան հանրությունը դեմ է Մադագասկարին, կամ դրա մշակույթին ու ոչինչ չի կարող հասկացնել նրան, որ Հայաստանի բնակչությունը ոչ դեմ է, ոչ էլ կողմ Մադագասկարին։ Հայաստանի բնակչությունը բացարձակապես անտարբեր է Մադագասկարի նկատմամբ ու այդ անտարբերության մեջ տարակուսում է, թե ի՜նչ ախմախություններով է զբաղվում մշակույթի նախարարությունը՝ հարկատուների փողերով ու հարկատուների նյարդերի հաշվին։
Չէ, ոնց նայում եմ, այս տիկնոջը թոշակի ճամփելու ժամանակը վաղուց էր հասունացել, իսկ հիմա արդեն պարզապես օրվա հրամայական է, թե չէ իրոք անտանելի է դառնում։