Hetq.am-ը գրում է. Քառօրյա պատերազմում զոհված Նորայր Հաջյանն առաջիններից էր, ով պատերազմը վերսկվելու մասին լուրը լսելուց հետո առանց վարանելու պահարանից հանեց զինվորական հագուստը, հին զինակիցների հետ շտապեց առաջնագիծ։
Կինը՝ Գայանեն, պատմում է, որ զինվորական հագուստը պատրաստ կախված էր պահարանում դեռ 2014թ․ օգոստոսի մարտերի թեժացման օրերից։ Այն ժամանակ էլ առաջիններից էր, ով կամավոր մեկնեց դիրքեր, որտեղից վերադառնալուց հետո, դեռ այն ժամանակ նա կնոջ հետ կիսվել էր կանխազգացման մասին, որ մոտ ժամանակներս` հավանաբար, գարնանը պատերազմ է լինելու, որը 5-6 օր է տևելու։
«Ապրիլի 4-ի գիշերն ինձ վատ զգացի, վատ կանխազգացում ունեի, բայց մտքովս չէր էլ անցնում, որ Նորոյի հետ կարող է բան պատահել։ Նա այնքան փորձառու էր, վստահ ու կյանքով լի»,- ասում է Գայանեն։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում