Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Հայաստանի եւ Իրանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին հուշագրի վավերացման հարցը: Որպես զեկուցող, հանդես եկավ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը նշեց, թե հուշագրով առաջարկվում է հանել վիզային ռեժիմը երկու երկրների միջեւ, որն այս պահին դյուրացված ռեժիմով է:
«Վիզան ստանում են սահմանի վրա, սակայն որոշել ենք դա էլ վերացնել: Առավելագույն ժամկետը, որով թույլատրվում է մնալ առանց վիզայի, 90 օր է»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Իրանում սրա վերաբերյալ արդեն գործընթացն ավարտվել է:
a1plus.am-ի տեսանյութը