▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրճը փոխարինենք բահով. Նարեկ Կարապետյանն ասաց, թե ինչու է բահը վաղվա Հայաստանի խորհրդանիշը

«Երկու խորհրդանիշ եմ ուզում ցույց տալ՝ մեկն այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է, մյուսը՝ վաղվա»,- ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանարահավաքի մեկնարկին նշեց Նարեկ Կարապետյանը։

«Մարդ կա էս մուրճը մարդկանց վրա ճոճում ու սպառնում է, սա էսօրվա Հայաստանի խորհրդանիշն է` սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելը, սեփական ժողովրդին նստեցնելը։

Իսկ ո՞րն է վաղվա Հայաստանի խորհրդանիշը` բահն է, ժողովուրդ, այն շինարարության, կառուցելու մասին է, մեր երկրի հողտարածքների կեսն անտեր է, վաղվա Հայաստանը ծաղկեցնելու է էտ հողերը ու կառուցելու այդ գյուղերը»,–Հաղթանակի զբոսայգում հավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more