Հունիսկմեկյան երեկոն ևս մայրաքաղաքում շարունակվել է մանկական տրմադրությամբ: «Երևանյան ամառ 2016» ծրագրով Կարապի լճի էկրանին ցուցադրել են հայկական կարճամետրաժ մուլտֆիլմեր: Բացօթյա ամառային ցուցադրությունները կշարունակվեն նաև ամառվա ընթացքում՝ «Երևանյան ամառ» ծրագրով անցկացվող տարբեր փառատոնների ժամանակ:
Մուլտերի դիտմանը մասնակցել են ինչպես տասնյակ փոքրիկներ, այնպես էլ ծնողները, ովքեր ընդգծել են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս և օրվա ընթացքում կազմակերպված այլ միջոցառումները նույնպես մանուկների համար օրը դարձրել են տոն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն