▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ օրերս ներկայացնելու ենք հրաժարական, չուրախանա՛ք. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստում վարչապետ Կարեն Կարապեըյանը հայտարարեց, որ մոտ օրերին իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու:

«Սահմանադրության պահանջից ելնելով մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը: Օգտվելով առիթից ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»,-հայտարարեց նա:

Նշենք, որ ապրիլի 9-ին, ՀՀ գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը ԱԺ հատուկ նիստում իր լիազորությունները կստանձնի ՀՀ 4-րդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը: Նույն օրը Կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտա: Ապրիլի 17-ին ԱԺ-ում կընտրվի նոր վարչապետ, ապա կձեւավորվի նոր կառավարություն:

Կարդացեք նաև՝ Խստացնել նորմատիվները. Կարեն Կարապետյանն անդրադարձավ սննդի կենտրոնի հրդեհին

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more