Մոսկվայում հուլիսի 6-ին արտառոց դեպք է գրանցվել: Տղամարդը 7-րդ հարկի իր վարձած բնակարանի պատուհանից դուրս է նետել տանտիրուհու 16-ամյա դպրոցական աղջկան, ապա շանը:
Այս առիթով կասկածվում է ազգությամբ հայ Բագրատ Այվազյանը, չնայած նա կտրականապես հերքում է իր մեղքը:
LifeNews-ը հայտնում է, որ Բագրատի խոսքով՝ դպրոցահասակ աղջիկը սեփական ցանկությամբ է իրեն գցել պատուհանից:
Աշակերտուհին ընկել է գազոնի վրա և ծանր կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ներկայում աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները, սակայն, դեռ չեն համարձակվում երկարաժամկետ կանխատեսումներ անել աղջկա առողջական վիճակի վերաբերյալ: Նա հրաշքով է ողջ մնացել: Շանը, որը երևի թե փորձել է պաշտպանել իր տիրուհուն, տարել են անասնաբույժների մոտ:
Հարկ է նշել, որ քննարկվում է այդ սարսափելի պատմության մի քանի տարբերակ: Այս պատմության գլխավորը Բագրատ Այվազյանն է: Իրավապահները բնակարանից հայտնաբերել են աղջկա օրագրերը: Նրանք չեն բացառում, որ տղամարդը կարող էր հաշվեհարդար տեսնել աղջկա հետ նրա օրագրային գրառումների պատճառով, որտեղ նկարագրված էին աղջկա սիրային կապերն այլ տղամարդկանց հետ:
Նշվում է, որ հարևանները գիտեին 38-ամյա տղամարդու ու 16-ամյա աղջկա սիրային հարաբերությունների մասին՝ նրանց հաճախ էին գրկախառնված տեսնում: Նրանց խոսքով՝ մայրը փորձել է տանից հանել կենվորին, սակայն աղջիկը սպառնացել է ինքնասպան լինել, եթե տղամարդուն վտարի տանից:
Մանրամասները՝ РЕН ТВ-ի տեսանյութում: