Մոսկվայի օդանավակայաններում մի շարք չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Հայաստան։ Նախնական տվյալներով՝ պատճառն ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումն է
Ինչպես ԱրմենիաSputnik -ին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, Ռուսաստանից դեպի Հայաստան և հետ չվերթերը ներկայումս հետաձգվում են, բայց իրավիճակը վերահսկվում է։ Չվերթերից միայն մեկն է չեղարկվել մեկ այլ ավիաընկերության (Ural Airlines) հետ միավորվելու պատճառով։
Սոցիալական ցանցերում տարածվող կադրերը ցույց են տալիս Մոսկվայի օդանավակայաններում ստեղծված իրավիճակը։ ԶԼՄ-ները գրում են, որ որոշ չվերթներ հետաձգվել են դեռևս երեկվանից, այդ թվում՝ դեպի Թուրքիա և Ադրբեջան: