PastInfo-ն գրում է. Մորը սեռական բնույթի առաջարկություն անելու համար վերջինիս ծանոթ տղամարդուն կացնահարելու մեջ մեղադրվող Վահե Մուշադյանը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Վահե Մուշադյանը, ըստ մեղադրանքի, 2015թ. հունվարի 23-ին ժամը 00։10-ից մինչև 02։55-ն ընկած ժամանակահատվածում իր տանը հաց է կերել և ոգելից խմիչք օգտագործել մոր և նրա ծանոթի հետ։
Վերջինս առանձնազրույցի համար խնդրել է իրեն մենակ թողնել ամբաստանյալի մոր հետ։ Բակում գտնվելու ընթացքում լսել է, որ մոր ծանոթը մորը սեռական բնույթի առաջարկություն է արել, ինչից բարկացել է, մտել տուն, վերցրել մուտքի դռան մոտ դրված կացինը և բութ հատվածով մեկ անգամ հարվածել է վերջինիս գլխի գագաթային շրջանին, պատճառելով մարմնական վնասվածք` գլխի գագաթային ներհրված կոտրվածք, սուբարախնոիդալ արյունազեղման ձևով։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում