Wedding.am-ը գրում է, որ այս խիզախ կինը, ով հոգնել էր կրծքի քաղցկեղի դեմ պայքարելուց, այնուամենայնիվ, ուժ գտավ իր մեջ, որպեսզի սիրելի որդուն մատուցի իր վերջին նվերը՝ մոր և որդու պարը հարսանեկան արարողության ընթացքում:
Երեք օր անց մայրը մահացավ ...
Այս պատմությունն անհնար է դիտել առանց արցունքների: Այս պարն իր մեջ ընդհանրացնում է անսահման սեր, վիշտ, անդառնալի կորուստ, ցավ:
Պար, որը պատմում է, թե որքան ուժեղ կարող է լինել մայրական սերը: Մայրը նման ծանր վիճակում անտեսում է և՛ ցավը, և՛դաժան ապրումները, որպեսզի վերջին անգամ պարի սիրելի և միակ որդու հետ:
Պար, որը «երգում» է այն մասին, թե որքան դաժան կարող է լինել սիրելիի կորուստը ...