Լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ հայերը վերադասավորեցին իրենց ուժերը, Մատաղիսում հետ գրավեցին դիրքերը, երբ բոլոր ուղղություններով հայկական զինուժը կասեցրել է հարձակումները եւ առանձին հատվածներում ոչնչացրել հակառակորդի զորախմբերը, երբ հայերը մի քանի ուղղություններով պետք է հարձակում սկսեին, Ալիևը ռուսներին օգնության դիմեց, միջնորդել հրադադարի համար: Հայաստանը համաձայնվեց: Բայց միթե այս վիճակում կարելի էր համաձայնվել հրադադարի այդ առաջարկին, միթե կարելի էր վստահել ռուսներին այս պահին»: