▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել սրբազանի կալանքը փոխվեց տնային կալանքի

Միքայել սրբազանի կալանքը փոխվեց տնային կալանքի

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց փաստաբանների կողմից ներակայացված խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով և բացակայելու արգելքով, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն կատարել և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի։

Դիտեք նաև՝ 

Վստահ եմ, որ ՄԻԵԴ-ում հաջողություններ ենք գրանցելու, որովհետև խախտումներն ակնհայտ են. Միքայել սրբազանի պաշտպան

 «Բոլորն էլ հասկանում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանիրավի գտնվում է կալանքի տակ, ընդ որում՝ խոսքով կատարված արարքի համար։ 63 տարեկան է, արքեպիսկոպոս է, և մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները դրսում են կամ տնային կալանքի ներքո են գտնվում։ Այս տարբերակված մոտեցումը շատ ակնառու է։ Կարծում եմ, որ այսօր դատական համակարգը հասկանում է, որ ՄԻԵԴ-ի ձեռքից չի պրծնելու կամ միջազգային կառույցների կողմից այս ճչացող խախտումներն իրենց դեմ են ուղղվելու»,- սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հավելեց՝ ինչպես քաղաքական որոշում էր սրբազանի կալանավորումը, այս դեպքում (խափանման միջոցի փոփոխություն խմբ․) ևս քաղաքական որոշում է, որը միգուցե արտաքին ճնշումների տակ է կայացվել, օրինակ՝ միջազգային կառույցների, ԶԼՄ-ների արձագանք, հանրային ճնշում և այլն։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more