▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Թարմացված. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղեկություն չունի քրեական վարույթից, որևէ ծանուցում չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միքայել Սրբազանը։

Նա հայտնել է, որ դեռևս ծանուցում չի ստացել։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ փորձեն ձերբակալել, մեկուսացնել իրեն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի, Վեհափառի և սրբազան հայրերի թիրախավորումը, Սրբազանը չի բացառել՝ նշելով, որ ամեն ինչ հնարավոր է:

***

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իբրև «հեղաշրջման կոչի» առիթով։

Գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more