«Լավ էլի, անհամատեղելի արժեքներ են՝ Մարդու իրավունքների պաշտպան ու Գագիկ Ջհանգիրյան»,-ասպես է ֆեյսբուքյան էջում արձագանքել Անահիտ Բախշյանը մամուլի հրապարակմանը, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ թեկնածուի մի քանի անուն է նշվում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյան, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան։
Շրջանառվում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական, Փաստաբանների պալատի անդամ, իրավագետ Արամ Վարդևանյանի անունը, որը Կարեն Անդրեասյանի օրոք երեք տարի աշխատել է ՄԻՊ գրասենյակում՝ որպես վարչության պետ։ Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականին, իրավաբանական գիտությունների թեկնածու է, գրեթե 30 գիտական հոդվածների հեղինակ:
Ըստ ասեկոսեների՝ նոր ՄԻՊ-ի թեկնածության հարցում իշխանությունները կարևորում են հնարավոր մաքուր կենսագրությունն ու «արևմտյան թեքումը»: