▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինյոններին Հայաստանում տփել-լարել են

Այս անշառ բանանիկների Ֆիլմը դիտողները գիտեն, որ դարեդար մինյոնները ծառայել են չարերին: Ֆիլմի սկզբնամասում էլ տեսնում ենք, որ, երբ նրանց հերթական Չար առաջնորդը պարտվում է, նրանք մեկուսանում են քարանձավում և տարիներ անց դեսանտ ուղարկում, որպեսզի վերջիններս նոր Չար առաջնորդ գտնեն իրենց զորքի համար:
Բրիտանացի գիտնականները մի ուշագրավ փաստ են հայտնաբերել` մինյոնների Չար առաջնորդի փնտրտուքից, որը տեղ չի գտել ֆիլմում: Բանից պարզվում է, որ մինյոնները ամենասկզբից այցելում են Հայաստան, որպեսզի իրենց ծառայությունները առաջարկեն իրենց կողմից հայտնաբերած Չար առաջնորդին: Բայց մինյոնները այդպես էլ չեն հանդիպում Չար ձաձային, որովհետև այդ Չար ձաձայի քյաբաբ կերած, եզ մեծացած տեղական արտադրության մինյոնները նրանց այն կարգի են տփում որ սրանք մինչ օրս մենակ հարկադիրի անմիջական վերահսկողության ներքո են թափանցում Հայաստան` ու միայն գառդոնից յաշիկներով:
Ուրիշ են էլի մեր սեփական մինյոնները` գեշ ու դԸբԸղ...

Գարիկ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more