«Հրապարակի» տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող բոլոր պատանդները մինչև օրվա վերջն ազատ կարձակվեն: Այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում։
Այսօր ավելի վաղ ազատ էին արձակվել երկու ոստիկաններ, ինչի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված էր. «ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները»:
Նշենք նաև, որ զինված խմբի անդամների կողմից պատանդների ազատ արձակումը որպես բարի կամքի դրսևորում է կայանալու: Էրեբունու ՊՊԾ գնդում այս պահին 4 պատանդ կա։
Նյութը ` սկզբնաղբյուր կայքում