▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն. Նարեկ Կարապետյան

Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մենք այսօր Իջևանում ենք, հանդիպումներ կունենանք Իջևանում, համերգ՝ Դիլիջանում: Երեկ գնացել էինք Նոյեմբերյան և Բերդ, այցելեցինք նաև մի շարք համայնքներ, Զորական գյուղ, Չարդախլուի նախկին բնակիչների մեծ մասը տեղափոխվել էին այնտեղ, շատ տպավորիչ և պարտավորեցնող հանդիպում էր: Գնացինք նաև Բագրատաշեն, որտեղ խոսեցինք տարածաշրջանի զարգացման և այն մասին, թե ինչ ենք մենք առաջարկում, օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների համար էժան գազ:   

Շատ տպավորիչ էր այցելությունը և մարդկանց վերաբերմունքը Շամշադինում, չնայած սուղ պայմաններին, մարդիկ ազգային գաղափարներով լցված էին և վստահում էին, որ մեր ազգը կարող է ունենալ մեծ փոփոխություններ և մեծ առաջադիմություն։ Նոյեմբերյանում գրեթե ամեն ինչ աճում է, բայց գյուղացիները մթերման տեղ չունեն, հանում են, ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը, չկան մթերման կայաններ: Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում դրանով չի զբաղվել, այդ պատճառով էլ մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն»,-նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more