«Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է հրաժարվել օրինակ իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ Արթուր Վանեցյանն էլ է պահանջում կառավարության հրաժարականը, նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է մնացած ուժերի՝ Դաշնակցություն, «Մեկ Հայաստան» կուսակցությունների, Միքայել Մինասյանի հայտարարություններին, Սիմոնյանը նշեց. «Ես ցավում եմ, որ գնում, գնում նորից էդ ջարդած տախտակի շուրջ են հավաքվում: Այն մարդիկ, ովքեր հիմա աշխատում են «ընդդիմության» կայացման համար, ինչ էլ ստեղծեն, Սերժ Սարգսյան է ստեղծվելու: Իրենք պետք է հետևություններ անեն: Նույն ճանապարհով գնալը, նույն ձևով աշխատելը որևիցե արդյունք չի տալու»: